• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Վիրահայ համայնք | Հոգեւոր | Եկեղեցին որբախնամ գործունեություն կիրականացնի

Եկեղեցին որբախնամ գործունեություն կիրականացնի

02 September, 2010 06:01:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հանդիսապետությամբ տեղի է ունեցել Սուրբ Գայանե վանքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը: Շենքը հիմնովին վերանորոգվել է լոնդոնաբնակ Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ` ի հիշատակ հոգելույս տիար Ջորջ Քյուրքչյանի և նրա դուստր Մարինա Քյուրքչյանի:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում մանկատան բացումը հերթական կարևոր ձեռնարկն է, որով Եկեղեցին որբախնամ գործունեություն կիրականացնի: Մանկատունը նախատեսված է կարիքավոր ընտանիքների և ծնողազուրկ 42 մանուկների և պատանիների համար, որոնք կուսանեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցում, կհաճախեն Էջմիածնի Հայորդյաց տուն: Քյուրքչյան ընտանիքը Մայր Աթոռի մանկատան շենքի հիմնանորոգությունից բացի ստանձնել է նաև մանկատան հետագա գործունեության հովանավորությունը:

Վեհափառ Հայրապետը, հրավիրելով ներկաներին աղոթք հնչեցնել բարերարի հոգու համար, նաև նշեց, որ որոշ ժամանակ անց այս հաստատությունից ներս ևս աղոթք պիտի բարձրանա առ Աստված Քյուրքչյան ընտանիքի համար, որը հայտնի է իր բարեգործ եկեղեցանվեր ոգով և շուրջ կես դար նվիրյալ կերպով, իր կարողություններով ու միջոցներով մշտապես զորավիգ է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ջոն Քյուրքչյանը և Լոռա Քյուրքչյանը կտրել են շենքի մուտքի ժապավենը, ապա բարերարները և ներկաները ծանոթացել են շենքի պայմաններին:

Բացման արարողության ավարտին Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը Մայր Աթոռի բարերարներ Սարգիս և Աստղիկ Քյուրքչյանների շիրիմների կողքին ամփոփվել է նրանց զավակի` Ջորջ Քյուրքչյանի աճյունասափորը: Կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency