• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Վիրահայ համայնք | Հոգեւոր | Քահանայական ձեռնադրություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Քահանայական ձեռնադրություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

29 August, 2010 10:38:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Նախօրեին` Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ, որի ընթացքում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն: Պատարագիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ քահանայական օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս միաբան սարկավագներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ տեղի է ունեցել սարկավագների ընծայման արարողությունը: Սուրբ Պատարագին, շարականների երգեցողության ներքո և աղոթքների ընթերցմամբ Հովակիմ Սրբազանը քահանայության կոչել է նորընծաներին, Ս. Մյուռոնով օծել նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգևոր նոր անուններ: Մանուկ սարկավագ Մալխասյանը վերակոչվել է Տ. Աբրահամ քահանա, Սևակ սարկավագ Գրիգորյանը` Տ. Ահարոն քահանա, Եսայի սարկավագ Կաբաղյանը` Տ. Գեղարդ քահանա, Արթուր սարկավագ Գևորգյանը` Տ. Սիփան քահանա: Ձեռնադրության և օծման արարողության ավարտին քահանա հայրերը ներկաներին տվել է իրենց անդրանիկ օրհնությունը:

Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսել է` անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու կյանքում կարևոր և ուրախալի այս իրադարձությանը, որով չորս նոր եկեղեցականներ հոգևոր ծառայության կոչվեցին: Իր ոգեշունչ քարոզում Հովակիմ Սրբազանն ասել է. «Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գյուտի տոնին այս խորանը պտղաբերեց և ծնվեցին չորս նոր քահանաներ, քահանաներ, որոնց Սուրբ Իգնատիոս Անտիոքացին նմանեցնում է առաքյալներին, ովքեր պետք է մտնեն ժողովրդի մեջ և քարոզեն Տիրոջ Ավետարանը»: Խոսքն ուղղելով նորընծա քահանաներին` նա հորդորել է աներեր հավատքով, նվիրվածությանբ և նախանձախնդրությամբ ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու հայ ժողովրդին, պատասխանատվության գիտակցումով մոտենալ իրենց սուրբ կոչմանը և իրենց վստահված հայորդիներին առաջնորդել ճշմարտության և հավիտենության ուղիով:

Այս բերկրալի առիթով Սրբազան Հայրը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Հայրապետին` կատարված ձեռնադրությունը տեսանելի արտահայտությունը նկատելով Հայոց Եկեղեցու վերազարթոնքի:

Այնուհետև Նորին Սրբության առաջնորդութամբ Մայր Աթոռի միաբանները բարձրացել են Ս. Խորան` շնորհավորելու և համբուրելու քահանաների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:

Նույն օրն երեկոյան կատարվել է նաև վեղարի տվչության արարողությունը: Տ. Սիփան քահանան վեղար է ստացել` համալրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը: Քառասնօրյա աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency