• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Վիրահայ համայնք | Հուշարձան Նինոծմինդայում

Հուշարձան Նինոծմինդայում

07 August, 2010 04:04:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Հուլիսի 16-18-ը տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի աշխատանքային այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան:

Այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուայի, տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների ղեկավարների հետ և քննարկել տարածաշրջանի տնտեսական, սոցիալական, մշակութային, մասնավորապես, կրթական ոլորտին վերաբերող հարցեր:

Հուլիսի 17-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն աբեղա Սալիբյանի ուղեկցությամբ Հայաստանի դեսպանն այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին, ծանոթացել վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Նույն օրը դեսպան Սիլվանյանը Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մասնակցել է հայ մեծանուն աշուղ Ջիվանուն նվիրված ավանդական տոնահանդեսին: 
Հուլիսի 18-ին Հրաչ Սիլվանյանը և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուան Նինոծմինդայում հանդիսավորությամբ բացել են հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող Հայոսի և Քարթլոսի հուշարձանը, որից հետո
դեսպանը մասնակցել է նաև Նինոծմինդայի հիվանդանոց-պոլիկլինիկայի և շտապօգնություն-03 միավորման վերաբացման արարողությանը:

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում դեսպան Սիլվանյանն այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, մասնակցել մեծ բանաստեղծի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված տոնախմբությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Ջավախքում կազմակերպված հանդիսություններին ու միջոցառումներին մասնակցել են Հայաստանից ժամանած կառավարական և Հայաստանի գրողների միության պատվիրակությունները, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հայ և վրաց մտավորականներ, մշակույթի գործիչներ, հազարավոր ջավախքցիներ:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency