• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Վիրահայ համայնք | Ինչո՞ւ են փակում հայկական բաժիններն ու դպրոցը Վրաստանում

Ինչո՞ւ են փակում հայկական բաժիններն ու դպրոցը Վրաստանում

06 September, 2010 07:04:00 Հետք Online | http://hetq.am/am/diaspora/armenian-school-georgi/
Font size: Decrease font Enlarge font
image

Վրաստանի Հայ Համայնքը նամակով դիմել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինին` Թբիլիսիի հանրակրթական թիվ 110, 95 դպրոցների եւ թիվ 146 դպրոցի հայկական բաժնի լուծարման ու վերակազմավորման մասին տարածված լուրերի առնչությամբ:

Վրաստանի Հայ Համայնքի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի հայ համայնքը նախարարությանը խնդրում է պատասխանել հարցերին, թե`

1. Ի՞նչ շարժառիթներով են պայմանավորված Վրաստանի ԿԳՆ` նշված դպրոցների լուծարման-վերակազմավորման որոշումները
2. Ի՞նչ պայմաններում պետք է անցնեն այդ գործընթացները հենց այդ դպրոցներում

«Հիշեցնենք, որ Թբիլիսիի թիվ 110 եւ 146 հանրակրթական դպրոցներն այն կրթօջախներից են, որտեղ գործում են հայկական բաժիններ, իսկ թիվ 95-ը հայկական դպրոց է, ուր, բնականաբար, սովորում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Բնական է, որ Վրաստանի տարածքում գործող կրթության ու մշակույթի հայկական օջախները Վրաստանի Հայ Համայնքի հատուկ ուշադրության առարկան են, եւ այդ կառույցների հետ կապված ամեն կարգի գործունեություն՝ լուծարում, վերակազմավորում կամ այլ փոփոխություն, անմիջականորեն վերաբերում է Վրաստանի Հայ Համայնքի անդամներին՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներին ու նրանց կենսական շահերին»,- ասված է դիմումում:

Վրաստանի հայ համայնքը հույս է հայտնում, որ Վրաստանի ԿԳՆ-ն, որպես պետական իրական ժողովրդավարական մարմին, կկատարի իր ստանձնած պարտավորություններն ազգային փոքրամասնությունների իրավունքների, մասնավորապես, ազգային փոքրամասնության` մայրենի լեզվով ուսում ստանալու եւ մշակույթը պահպանելու պաշտպանության հարցում:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency