• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Վիրահայ համայնք | «ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր արձակուրդի մի մասն անցկացնում է Ջավախքում»

«ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր արձակուրդի մի մասն անցկացնում է Ջավախքում»

28 August, 2010 04:33:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

«Միտք» վերլուծական կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որի մեջ նշել է, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այս օրերին Ջավախքում է. այցը կրում է ոչ թե պաշտոնական, այլ` մասնավոր, արձակուրդային բնույթ: 

«ՀՀ կրթական գերատեսչության ղեկավարի այս քայլը, այն է` արձակուրդի մի քանի օրը գեղատեսիլ Ջավախքում անցկացնելը, մտավորականության, ուսուցիչների, գործիչների, Ջավախքի խնդրով մտահոգ մարդկանց և պարզապես հասարակության կողքին գտնվելը, կարելի է որակել մեկ նախադասությամբ` սրտացավություն հայրենական խնդիրների նկատմամբ: 

Բազմիցս ենք շեշտել, որ ջավախահայությունը նաև ունի բարոյահոգեբանական մեծ աջակցության կարիք: Բազմիցս են հնչել մտահոգություններ, որ ՀՀ պետական պաշտոնական այրերը քիչ են այցելում տարածաշրջան, իսկ կատարված այցերի մեծ մասն էլ հիմնականում պաշտոնական բնույթի են, և հասարակ ժողովուրդը, բացի քաղաքավարի ժպիտներից, մեկ-երկու վայրկյան պաշտոնյաների դեմքերը նշմարելուց և մի շարք խոստումներից, ուրիշ բան չի տեսնում: 

Ներկայումս նույնպես, ելնելով վրացական «անկոտրում» քաղաքականության դառը փորձից, դժվար է հավատալ, որ պարոն Աշոտյանի` Ջավախք այցելությունից հետո, հենց սեպտեմբերի մեկին տեղում կբացվի հայ-վրացական պետական բուհ, կավելացվեն հայոց լեզվի դասաժամերը, պետական ծրագրերի մեջ կներառվեն «հայոց պատմություն» կամ «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները, վերջապես` տարածաշրջանում հայերենը կստանա իրավական կարգավիճակ, սակայն մեկ բան հստակ կարող ենք ասել. առաջնահերթորեն և հրատապ է նախևառաջ վերականգնել ջավախահայության բարոյական գիտակցությունը և ազգային ոգին, դրանից հետո տեղի հասարակությունն ինքը կարող է շատ հարցեր լուծել: Ա. Աշոտյանի` շատ կողմերով օրինակելի սույն այցը մեծապես ծառայելու է նաև այդ նպատակին: 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այցը դեռ շարունակվում է, մեր տեղեկություններով նա այսօր այցելելու է Վրաստանի Քութայիս քաղաք, ուր հետևելու է ջավախահայ ուսուցիչների վերապատրաստման ընթացքին, որին մասնակցում է նաև ՀՀ ԿԳ նախարարության կողմից գործուղված մասնագետների խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency