Ամերիկյան հիպ-հոպի աստղը նախագահի թեկնածու է
Ամերիկյան հիպ-հոպի աստղ Ուայկլեֆ Ջինը առաջադրվել է որպես Հաիթիի նախագահի թեկնածու: Հաիթիից ԱՄՆ մեկնած և մանկությունից այնտեղ ապրող Ջինը արդեն իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր փաստթաթղթերը, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:
Երգիչը իր կնոջ և դստեր ուղեկցությամբ հինգշաբթի ներկայացել է Հաիթիի մայրաքաղաք Պոռտ-օ-Պրենսեում կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ նրան ողջունել է համախոհների մեծ բազմությունը: Նախագահական ընտրությունները Հաիթիում տեղի են ունենալու նոյեմբերի 28-ին և Ուայկլեֆը ներկայացնելու է Viv Ansanm կուսակցությունը:


Comments (0 posted):
Post your comment