• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Տարածաշրջան | Մոլորակ | Կանխատեսումներ հորոսկոպի 12 նշանների համար

Կանխատեսումներ հորոսկոպի 12 նշանների համար

28 December, 2011 08:58:00 tert.am
Font size: Decrease font Enlarge font
image

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրեց կանխատեսումներ հորոսկոպի 12 նշանների համար:

 

«Տարին հաղթանակների, համարձակության և բարձր ձեռքբերումների տարի է երկվորյակների, խեցգետինների, կշեռքների, ձկների, այծեղջյուրների և կարիճների համար, նրանց խորհուրդ է տրվում կրել լեռնային բյուրեղ քարը»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը` մնացած նշանների համար կանխատեսելով առաջխաղացում ինտելեկտուալ դաշտում, և խորհուրդ տալով կրել ամետիստ: Աստղաբանը կանխատեսումները ներկայացնում ենք ստորև.

Խոյ- Նրանց կյանքում կլինեն հաջողակ պահեր, որոնցում, սակայն, նրանք պետք է ճիշտ կողմնորոշվեն` հետագա հաջողությունները կրկնապատկելու համար: Խոյերին հաջողություն կբերեն կարմիր և վարդագույն գույները:

Ցուլ- Հաջողակ տարի կլինի նոր ընտանիք կազմելու, ընտանիքի աճն ապահովելու գործում, սակայն նրանց կարող են խոչընդոտել սեփական վախերը: Կարևոր կլինի նրանց ճիշտ, հասկանալի և անկեղծ արտահայտվելու ունակությունը: Հաջողություն կբերեն կանաչը և դեղնականաչը:

Երկվորյակ- Նոր հիանալի շրջան է սպասվում ստեղծագործող երկվորյակների համար, նրանց սպասվելու են նաև դժվարություններ, որոնք կապված են լինելու հինը նորով փոխելու նրանց ցանկության հետ: Հաջողակ գույնը կլինի նարնջագույնը:

Խեցգետին- Հիանալի տարի կլինի նրանց համար, երջանիկ շրջան է սպասվում։ Խեցգետիններին սպասվում է ավելի համարձակ և վստահ կեցվածք: Հաջողություն կբերեն սպիտակ և բաց դեղին գույները:

Առյուծ- Տան հետ կապված և ֆինանսական բնույթի խնդիրները հաջող լուծում կստանան, իսկ հաջողակ գույները կլինեն ոսկեգույնը և դեղինը:

Կույս- Նրանք կարող են հաջողությամբ իրագործել իրենց դիպլոմատիկ կարողությունները, սակայն պետք չէ տուրք տալ զգացմունքներին, պետք չէ վիճաբանությունների մեջ մտնել և ռիսկերի գնալ: Կապույտը նրանց գույնը կլինի:

Կշեռք- Տարին նրանց համար բարեհաջող կլինի, կլինեն լավ պահեր, որոնց զարգացումն ապահովելու համար նրանք պետք է զգոն լինեն և ճիշտ օգտագործեն այդ լավ պահերը: Հիանալի տարի կլինի ամուսնության համար: Նրանց գույնը վարդագույնն է:
Կարիճ- Դժվար տարի կլինի նրանց համար, կլինեն խնդիրներ առողջության հետ կապված և աղետների ու ձախորդությունների հետ կապված: Հաջողություն բերող գույնը կլինի կարմիրը:

Աղեղնավոր- Տարվա ընթացքը բարեհաջող կլինի ուղևորությունների, ճանապարհորդությունների համար, կլինեն լավ փոփոխություններ սիրային հարցերում։ Այս նշանի տակ ծնված բարձր պաշտոնյաները մեծ բարձունքների կհասնեն:
Այծեղջյուր- Պետք է զարգացնել համբերատարության հատկանիշը և աշխատել կարգ ու կանոնով, կլինեն հիասթափեցնող դժվարություններ, որոնք ի ուրախություն այծեղջյուրների` կարճ են տևելու: Հաջողակ գույներն են սևը և մուգ շագանակագույնը:
Ջրհոս- Հաղթահարելի կլինեն առողջական խնդիրները: Հաջողություն կբերեն դարձյալ սևը և մուգ շագանակագույնը:

Ձուկ – Տարին երկիմաստ կլինի, կգերիշխեն առողջական խնդիրները: Նրանք պետք է վերանայեն իրենց կյանքի ընթացքը, քանի որ հետագա 7 տարիները կախված կլինեն այս տարվանից:

Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր նշանների համար հաջողակ թվերը կլինեն 2-ը և 7-ը:

 

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency