«Օսկար» 84-րդ մրցանակաբաշխության պաստառի համար օգտագործվել են ութ ֆիլմի կադրեր
Համացանցում տարածվել է «Օսկար» 84-րդ մրցանակաբաշխության պաստառը: Այս մասին հաղորդվում է «Օսկարի« պաշտոնական կայքում:
Պաստառի ստեղծման համար օգտագործվել են ութ ֆիլմի կադրեր, որոնք էկրան են բարձրացել 1939 թվականից մինչև 2000 թվականը: Խոսքը գնում է «Քամուց» քշվածների(1939), «Կասաբլանկա» (1942), «Հսկա» (1956), «Երաժշտության ձայներ» (1965), «Կնքահայրը» (1972), «Միսս Դեյզիի վարորդը» (1989), «Ֆորեստ Գամփ» (1994) և «Գլադիատոր» (2000) ֆիլմերի մասին:
Վերը թվարկված ութ ֆիլմից յոթը «Օսկար» են ստացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում: Բացառություն է կազմում Ջորջ Սթիվենսի «Հսկա» ֆիլմը, որը «Օսկար» էր ստացել «Լավագույն ռեժիսորական աշխատանքի» համար:
Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2012 թվականի փետրվարի 26-ին Լոս Անջելեսում: Միջոցառման հաղորդավար է նշանակվել Բիլի Քրիստալը: «Օսկարի» հավակնորդների անունները հրապարակվելու են 2012 թվականի հունվարի 24-ին:



Comments (0 posted):
Post your comment