• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Տարածաշրջան | Մոլորակ | Արեգակի վրա պսակի զանգվածների խոշոր ժայթքումներ են տեղի ունեցել

Արեգակի վրա պսակի զանգվածների խոշոր ժայթքումներ են տեղի ունեցել

27 December, 2011 07:27:00 news.am
Font size: Decrease font Enlarge font
image

Տոնական խառնաշփոթի ամենաթունդ ժամանակ, Նոր տարվա հետ կապված ծախսերին եւ խնդիրներին զուգահեռ, գիտանականները նախազգուշացնում են մագնիսական փոթորիկների մասին:

 

Արեգակի վրա ակտիվության այնպիսի բռնկում է սկսվել, որը կարող է նախատոնական ուրախությանը առողջական խնդիրներ հավելել:

Ինչպես տեղեկացրել են ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության մասնագետները (NOAA), դեկտեմբերի 26-ին Արեգակի վրա  պսակի զանգվածների խոշոր ժայթքումներ են տեղի ունեցել:

Պլազմայի մասնիկները Երկիր կհասնեն դեկտեմբերի 28-ին եւ, թեեւ հարվածը սահող կլինի, կարող է ժամանակավորապես խաթարվել GPS սարքերի, ռադիոկապի եւ էլեկտրական ցանցերի աշխատանքը: G1 դասի մագնիսական փոթորիկները սպասվում են դեկտեմբերի 28-ին եւ 29-ին:

Մասնագետները նաեւ նշում են, որ բարձր լայնություններում կարելի է դիտել հյուսիսային փայլը:

Լուսատուի ակտիվությունը կապված է 11-ամյա շրջափուլի հետ. առավելագույն ակտիվության հաջորդ շրջանը 2013թ. կլինի:  Արեգակնային փոթորիկները բնութագրվում են ժայթքումներով, որոնք ուղեկցվում են էլեկտրամագնիսական կտրուկ ճառագայթմամբ:

Օդերեւութաբանական փոփոխությունների հանդեպ զգայուն մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ, այդ պատճառով բժիշկները նրանց խորհուրդ են տալիս խուսափել գերծանրաբեռնվածությունից, գրում է utro.ru-ն:

 

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency