«Աշխարհում ամենաշատ վաճառվող գիրքը» 55 տարեկան է
55 տարի առաջ առաջին անգամ լույս է տեսել «Գինեսի ռեկորդակիրների» գիրքը: Գիրքն իր անվանումը ստացել է ի պատիվ իռլանդական հայտնի գարեջրի ընկերության` Arthur Guinness, Son & Co:
Գրքի ստեղծման գաղափարը պատկանում է այդ ընկերության գործադիր տնօրեն Հյու Բիվերին, ով մի երեկո որսից հետո (1951 թ.) ընկերների հետ վեճի է բռնվել` արդյո՞ք դաշտակցարը ամենաարգ թռչունն է Եվրոպայում:
Նման հարցեր հաճախակի են ունենում գարեջրատներ հաճախորդները, գավաթի շուրջ քննարկելով աշխարհում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունները: Հ. Բիվերը մտածում է, որ լավ կլինի ունենալ մի գիրք, որտեղ հնարավոր կլինի գտնել այնպիսի հարցերի պատասխաններ` ինչպիսին են` «Ո՞վ է ամենաարագը», «Ո՞վ է ամենահարուստը»:
Ռեկորդների առաջին գիրքը լույս է տեսել 1955 թ. օգոստոսի 27-ին Լոնդոնում` մի քանի հազար օրինակով: Այն ընդամենը 198 էջ է եղել:
1974 թվականից սկսած այն դարձել է ամենաահայտնի գիրքը, տպաքանակը կազմում էր 23,9 միլիոն, իսկ 1984 թ,` 50 մլն, 1994 թ.` 75 մլն: 2005 թ. վաճառվել է 100 միլիոն օրինակ, և այն ստացել է «աշխարհում ամենաշատ վաճառվող գիրքը» անվանումը:
Ներկա պահին վաճառվում է ավելի քան 100 միլիոն օրինակ:



Comments (0 posted):
Post your comment