Բանտային կապելանների ժողով` Ստոկհոլմում
Օգոստոսի 20-25-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել Բանտային կապելանների միջազգային ասոցիացիայի(IPCA) 6-րդ միջազգային ժողովը` «Մոռացված մարդիկ» խորագրով: Ժողովին մասնակցել են 320 կապելաններ աշխարհի բոլոր անկյուններից:
Այն կազակապերվել էր IPCA-ի և Շվեդիայի կառավարության կողմից: Ժողովի ընթացքում քննարկվել են բանտարկյալների հոգևոր դաստիարակության, սոցիալ-տնտեսական և կրթական հիմնախնդիրները:
Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ ժողովին Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրել են Տ. Կարապետ ավագ քհն. Գըլըճյանը և Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը:



Comments (0 posted):
Post your comment