Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկելը` որպես պատժամիջոց
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հանդես է եկել առաջարկով` քաղաքացիություն չտրամադրել ու դրանից զրկել այն մուսուլմաններին, որոնք ընդունում են բազմակնությունը կամ կանացի թլպատում երևույթը: Ընդ որում այս պատժամիջոցը պետք է կիրառվի, ըստ նախարարի, ոչ միայն էմիգրանտների, այլև նրանց նախնիների հանդեպ, որոնք ծննդով Ֆրանսիայից են: Մի խոսքով, նախարարը դեմ է, երբ ապրելով Ֆրանսիայում մարդիկ շարժվում են ազգային ավանդույթներով: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Նշենք, որ նախարարի առաջարկության հիմք է հանդիսացել Ֆրանսիայի քաղաքացի, ծննդով Ալժիրցու դեմ քաշված մի քանի բռնաբարությունների մեղադրանքը, որը, բացի այս, մեղադրվում է նաև 15 երեխաների համար չորս տարբեր կանանց ալիմենտ չվճարելու մեջ: Նախարարը հատուկ ընդգծել է, որ անօրինականության դեմ պայքարում մեղադրվողը պետք է զրկվի Ֆրանսիայի քաղաքացիությունից:
Սպասվում է, որ մինչև տարեվերջ նախարարի առաջարկությունները կհաստատվեն օրենսդրորեն ու թեև ընդդիմադիրները դեմ են արտահայտվում դրանց, հայտնի է, որ նախկինում գրեթե նմանատիպ առաջարկով հանդես էր եկել նաև նախագահ Սարկոզին` առաջարկելով քաղաքացիությունից զրկել նրանց, որոնք մեղադրվում են փողոցային անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների համար:



Comments (0 posted):
Post your comment