• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Տարածաշրջան | Մոլորակ | Ինչպե՞ս են հանգստանում աշխարհի տերերը

Ինչպե՞ս են հանգստանում աշխարհի տերերը

08 August, 2010 09:17:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Ռուսական ‘’Известия’’-ն պարզել է, թե աշխարհի տերերը` նախագահներն ու թագավորները, որտե՞ղ են սովորաբար անցկացնում իրենց հանգիստը: Ըստ այդմ, օրինակ, Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը ծովի մեծ սիրահար է: Թագուհին դեռևս 2006թ-ին իր 80-ամյակին ինքն իրեն նվեր էր արել` ծովային ճամփորդություն Շոտլանդիայի հյուսիսային ափերի երկայնքով, ինչն արդեն ավանդույթ է դարձել: 

Այս տարի ևս թագուհու «Արքայադուստր Գեբրիդ» շքեղ նավը Ելիզավետային Հյուսիսային ծովում շրջագայությունից հետո տեղափոխել է Շոտլանդիայի Կեյթնես շրջան, որտեղ տեղակայված է Մեյ ամրոցը: Ի դեպ, թագուհուն դիմավորել է նրա որդին` Չարլզ արքայազնը: 

Մի քանի օր ամրոցում հյուրընկալվելուց հետո թագուհին մեկնել է շոտլանդական մեկ այլ `Բալմորալ ամրոց, որտեղ, սովորաբար, իր ամառային արձակուրդն էր անկցանում նրա հանրահայտ նախնին, թագուհի Վիկտորիան: 
Իսկ Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսն իր արձակուրդն անցկացնում է ընտանիքի անդամների հետ , ընդ որում ամենասիրած վայրը վաղուց արդեն Բալեարյան կաղզիներն են` Մայորկան: Այս կղզում է տեղակայված Մարիվենտ ամրոցը, որտեղ թագավորական ընտանիքն անցկացնում է ամեն օգոստոս: Ի դեպ, ինչպես տեղեկացնում են որոշ իսպանական ԶԼՄ-ներ, այս տարվա թագավորի հանգիստն ավելի կարճ է լինելու` ֆինանսական ճգնաժամը ստիպում է տնտեսել նաև թագաժառանգներին: 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս ավանդապաշտ է ու սիրում է հանգիստն անցկացնել նույն վայրում` Իտալիայի հարավային Տիրոլ նահանգում: Ի դեպ, այս անգամ հանգստի մեկնելիս տիկին Մերկելն իր հետ վերցրել է Իոսիֆ Ստալինի 900-էջանոց կենսագրությունը: Իսկ ահա Գերմանիայի նոր նախագահ Քրիստիան Վուլֆը հանգիստը նախընտրում է անցկացնել մարդաշատ վայրերում` նախագահին արդեն տեսել են տիկնոջ հետ Մայորկայում, երբ վերջինս երկու տարեկան որդուն զբոսանքի էր հանել: 
«Նախագահ –հայրիկը», ինչպես Ք.Վուլֆին կոչում են գերմանացիները, մեծ հետաքրքրություն է առաջացրել տուրիստների շրջանում, որոնք առիթը բաց չեն թողնում լուսանարվել ջինսերով ու սայլակով նորընտիր նախագայի հետ:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency