• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Տարածաշրջան | Գնալով Վան՝ մենք հարվածում ենք այն երկրներին, որոնք ընդունել են Ցեղասպանությունը

Գնալով Վան՝ մենք հարվածում ենք այն երկրներին, որոնք ընդունել են Ցեղասպանությունը

03 September, 2010 11:20:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

«Կապիտալ»-ին տված հարցազրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում տեղի ունենալիք պատարագին հայության մասնակցության մասին, նշել է. «Կա Ցեղասպանության խնդիր, որը կախված է Թուրքիայի գլխի վրա, և այսպիսի քայլերով Թուրքիան փորձում է իր վրայից հեռացնել Ցեղասպանության խնդիրը։ Ի վերջո, սա քաղաքական խնդիր է։ Կարծում եմ՝ մեր քաղաքական շահերից է բխում, որ չգնալով` թույլ չտանք Թուրքիային իրականացնել իր այդ նպատակը։…Գնալով Վան՝ մենք հարվածում ենք այն երկրների խորհրդարաններին, որոնք ընդունել են Ցեղասպանությունը։ 

Պատկերացնում եք, չէ՞, մի երկիր իրականացրել է Ցեղասպանություն, մեղքը ճանաչելու փոխարեն շոու է կազմակերպել, որին մենք մասնակցում ու ծափահարում ենք։ Սա նշանակում է, որ տրվում ենք այդ շոուին, որից հետո, հավատացե՛ք, մեր հեղինակությունը աշխարհում կնվազի։…Եթե տարածաշրջանում կտրուկ զարգացումներ տեղի չունենան, չեմ կարծում, թե Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում Թուրքիան փոխի իր դիրքորոշումը։ Չնայած համոզված եմ, որ Թուրքիայի վերնախավը հայ-թուրքական սահմանը բացելու որոշում է ընդունել, սակայն ձգձգելով՝ փորձում է ԱՄՆ-ից մեծ գին ստանալ դա անելու համար»:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency