• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Տարածաշրջան | «Բոլորն էլ գիտեն, որ այդ տարածքում հայերն են բնակվել». Ս. Կարապետյան

«Բոլորն էլ գիտեն, որ այդ տարածքում հայերն են բնակվել». Ս. Կարապետյան

03 September, 2010 04:48:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակարպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորած խումբը մեկ ամիս շրջագայել է Արևմտյան Հայաստանում: Նրանք հիմնականում եղել են Արևմտյան Հայաստանի Խնուս և Բուլանղ գավառներում ու ոչ մի տեղ ոչ մի հայկական եկեղեցի չեն հանդիպել: «Այդ երկու գավառներում ոչ մի հայկական եկեղեցի չենք հանդիպել, մինչդեռ ամեն մի գյուղում մենք ժամանակին գոնե մեկ եկեղեցի ենք ունեցել: Իսկ այդ գավառներն ունեցել են տասնյակ գյուղեր: Գերեզմանոցներ էլ չեն պահպանվել»,- Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Ս. Կարապետյանը: 

Նա նշեց, որ հիմնականում պահպանվել են ժայռափոր հուշարձանները. «Քանդելը խնդիր է, դրա համար էլ պահպանվել են»: 

Վիմափոր հուշարձանները եղել են քրիստոնեական ու նախաքրիստոնեական (հիմնականում` ուրարտական) շրջանների: 

Հուշարձանագետն ասաց, որ հանդիպել են միայն մի քանի խաչքարեր ու տապանաքարեր, որոնք ամրացված են եղել ինչ-որ շենքերի պատերին: 

Ս. Կարապետյանի խոսքով, այդ շրջաններում բնակվողները լավ էլ գիտեն, որ այդ տարածքներում ժամանակին հայեր են ապրել: «Խնուս գավառի գյուղերից մեկի քուրդ բնակիչը, ով մեզ ուղեկցեց Լեռնակ բերդ, գագաթին հասնելուն պես ասաց` ես ձեզ հիմա Հայաստանը պետք է ցույց տամ, ու սկսեց մատով մեկ առ մեկ ցույց տալ և թվարկել մինչև 1915 թ. բնակեցված հայկական գյուղերի անունները: Եթե մարդ ասում է` ես ձեզ հիմա Հայաստանը ցույց կտամ, նշանակում է, որ իմանում են, թե որտեղ են ապրում»,- ասաց նա: 

Ս. Կարապետյանն իր ասածը ապացուցող մի դեպք ևս պատմեց. «Սահմանին պետական պաշտոնյաները` մաքսավորները, միմյանց հետ էին զրուցում: Մեկը մյուսին հարցնում է, թե ինչու են այսքան երկար մնացել, խոսքը մեր մասին էր, մյուսն էլ պատասխանում է` իրենց հայրենիքն է, շրջում են»:

«Այսինքն` լինի հասարակ գյուղացի, թե պետական պաշտոնյա, բոլորն էլ գիտեն, որ այդ երկիրն ինչ անցյալ ունի, որ այդ տարածքում հայերն են բնակվել»,-նշեց Սամվել Կարապետյանը:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency