• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Տարածաշրջան | Թուրք քաղաքագետը Երևանում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ներկայացրել թուրք հասարակության ֆոբիաները

Թուրք քաղաքագետը Երևանում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ներկայացրել թուրք հասարակության ֆոբիաները

03 September, 2010 03:32:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

«Իմ կարծիքով Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», -այսօր մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կազմակերպված սեմինարի ժամանակ հայտարարեց այս օրերին Երևանում գտնվող թուրք քաղաքագետ Զաֆեր Յորուքը (Zafer Yoruk): Նա Երևանում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի հրավերով ու «Զրույցներ ժամանակակից Թուրքիայի մասին» սեմինարի շրջանակներում հայ լրագրողներին է ներկայացնում ժամանակակից Թուրքիան` իր խնդիրներով ու ֆոբիաներով:

Յորուքը քաղաքագիտության դոկտոր է, դասավանդում է Իզմիրի համալսարանում և մինչ Ցեղասպանության խնդրին անդրադառնալը ասաց, որ ինքն այստեղ չի ներկայացնում Թուրքիան, այլ` իրեն: 

«Թուրք հասարակության մեծ մասը կարծում է, որ ցեղասպանության ընդունման արդյունքում հայերը կգան, կտիրանան այդ հողերին, տարածքներին: Հոգեբանական ու տնտեսական իմաստով Թուրքիան մեծ վախ է ապրում», -բացատրեց Յորուքը: 

Հիշեցնելով Զ. Ֆրեյդի ուսմունքից մի հատված, թուրք գործիչը նկատեց. «Մերժողը ներքուստ շատ լավ գիտե` ինչու է մերժում, և դա մեծ հարված է իր համար»: 

Հարցին, թե արդյոք իր կողմից Ցեղասպանության փաստի ճանաչման հարցում խնդիրներ չի ունենում թուրքական իշխանությունների հետ, Զաֆեր Յորուքը պատասխանեց ձեռքով մի քանի անգամ թակելով սեղանին (այդպես հայերն անում են այն ժամանակ, որ գործին աչքով չտան). «Մինչ այժմ ոչ մի բան չի եղել»:

Ներկայացնելով թուրք հասարակության ֆոբիաները կամ վախերը, քաղաքագետն ասաց, որ թուրքական հասարակությունը բաժանված է երկու հատվածի` իսլամիստներ են էլիտար խավի ներկայացուցիչները, իսկ իսլամիստական գաղափարների հակառակորդն էլ միջին խավն է: 

«Էլիտար խավի համար իսլամիզմը երազանք է, իսկ միջին խավի համար վախ: Եվ իսլամիստների վախն էլ իսլամիզմի կորուստն է, ու նրանք ամեն ինչ անում են պահպանելու իսլամականության գաղափարները, արժեքները», -բացատրեց թուրք քաղաքագետը:
Դրան, ըստ բանախոսի, լծված են զանգվածային լրատվական միջոցները: 

Ինչո՞ւ երկու մասի բաժանված հասարակությունը չի պառակտվում: Ըստ քաղաքագետի, պատճառը մեկն է` նրանք բոլորն էլ ունեն մեկ վախ և դա Թուրքիայի քրիստոնեականացումն է, թուրք ինքնության կորուստը: «Քրիստոնեականացման վախը և դրա վտանգը միավորում է թուրք հասարակության բոլոր հատվածներին», -նշեց Զաֆեր Յորուքը:

Թուրք հասարակության մյուս ֆոբիան պատրիարքարաններն են: «Դրանք Թուրքիայում դիտարկվել են որպես Թուրքիան մասնատել ցանկացող վտանգ», -պարզաբանեց քաղաքագետը:

Ըստ թուրք բանախոսի, մեկ ուրիշ մղձավանջ է թուրքերի համար Սևրի դաշնագիրը: Հիշեցնենք, որ ըստ այդ պայմանագրի, Թուրքիան պարտավորվել էր Հայաստանին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը` 100.000 քմ տարածքով, որը Հայաստանի առաջին Հանրապետության տարածքի հետ կկազմեր 160.000 քմ: Պայմանագրով Հայաստանը ունենալու էր ելք դեպի ծով:

Թուրք ազգի ներկայացուցիչը հիշեցրեց 1922-ին թուրք բնակչության հետ Աթաթուրքի ունեցած զրույցը, որի ժամանակ Աթաթուրքը, պատասխանելով նրանցից մեկի հարցին` «իսկ եթե մենք մշակենք այս հողերը, իսկ հայերը գան, վերցնեն դրանք մեզանի՞ց» ասել էր. «Հայերն այս փառապանծ երկրում ոչ մի տեղ չունեն, սա եղել է մերը ու մնալու է մերը»: 

«Ինչքան էլ Աթաթուրքը վստահեցրել է, միևնույնն է վախ կա, որ հայերը կվերադառնան իրենց տարածքներ», -հավելեց թուրք բանախոսը:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency