• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Տարածաշրջան | Դինքին նվիրված փաստագրական ֆիլմ`գերմանական EinseExtra հեռուստաալիքով

Դինքին նվիրված փաստագրական ֆիլմ`գերմանական EinseExtra հեռուստաալիքով

30 August, 2010 11:25:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Նախկինում Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմով հանդես եկած Գերմանական Առաջին հեռուստաընկերությանը (ARD) կից EinseExtra հեռուստաալիքը թողարկել է ևս մի փաստագրական ֆիլմ` այս անգամ Հրանտ Դինքի մասին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքը:

53 րոպե տևողությամբ հաղորդման ընթացքում նախ նշվել է, որ հայերի արմատները ձգվում են մինչև անտիկ աշխարհ, և նրանք աշխարհի հնագույն քաղաքակրթություններից են, ապա` ասվել, որ վերջիններս 20-րդ դարի սկզբին Թուրքիայում Ցեղասպանության են ենթարկվել: Այս ենթատեքստում հաղորդումը անդրադառնում է Հրանտ Դինքին և, մասնավորապես, նշում . «2007 թվականի հունվարի 19-ին Թուրքիայում զինված հարձակման զոհ դարձած «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը թուրքերի և հայերի միջև փոխզիջման խիզախ կողմնակիցն է եղել»:

Հրանտ Դինքի նկարներով ուղեկցվող փաստագրական ֆիլմում շեշտվում է , որ Դինքի սպանության հետ կապված մի շարք հարցեր շարունակում են անպատասխան մնալ:
  

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency