• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Տարածաշրջան | Հնագիտական հայտնագործություններ` Վանում

Հնագիտական հայտնագործություններ` Վանում

30 August, 2010 11:10:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքը,  օրերս Թուրքիայում Վանի ամրոցի հետնամասում պեղված հին քաղաքի կենտրոնում արված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են 1900-ական թվականների հայ և մահմեդական բնակչության համատեղ օգտագործման շինություններ:

Հնագիտական պեղումները ղեկավարող Շահաբեթթին Օզթուրքը, նշելով, որ այս պեղումների արդյունքը շրջանի համար մեծ կարևորություն է ներկայացնում, ասել է . «Այս տարածքը 1915 թվականից ի վեր հողի տակ է մնացել: Քառասուն օր է, ինչ այստեղ հնագիտական պեղումներ ենք իրականացնում: Շինությունների մեծ մասը արդեն դուրս ենք հանել»:

Ենթադրվում է, որ քաղաքը բաղկացած եղել շուրջ 13 թաղամասից: 30000-անոց բանկչության մի մասը քրիստոնյա հայեր են եղել, մի մասը` մուսուլմաններ: 

Օզթուրքը, խոսելով տարածքի առանձնահատկությունների մասին , ասում է «Չելեբիի մզկիթից 20 մետր հեռավորության վրա պեղված եկեղեցին ապացույցն է այն բանի, որ ժամանակին այս տարածքում լիբերալիզմ է եղել: Հայտնաբերվել են նաև իջևանատներ, որոնք համատեղ օգտագործվել են թե քրիստոնյաների, թե մուսուլմանների կողմից»:

Օզթուրքը նաև նշել է, որ պեղումների արդյունքում հայտնաբերված շինությունները վերականգնվելով և խնամքի տակ առնվելով` կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency