• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Արցախ | Արցախի նախագահը Ադրբեջանի դիվերսիան ահաբեկչություն է որակել ու նշել, որ դրանց ուժգին հակահարված պետք է տալ

Արցախի նախագահը Ադրբեջանի դիվերսիան ահաբեկչություն է որակել ու նշել, որ դրանց ուժգին հակահարված պետք է տալ

06 September, 2010 02:38:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով:
Իր խոսքում Նախագահը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ և դրա համար ոչինչ չի խնայվի:

Բակո Սահակյանն այնուհետև նշել է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ անհրաժեշտ է բարձր պահել նաև զինվորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնույթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ:

Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներին` Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը դրանք որակել է որպես ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար և ընդգծել, որ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը` նրան ուժգին հակահարված տալն է: «Եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմանները անպայմանորեն կընդլայնվեն»,-ասել է Նախագահը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, նա բարձր է գնահատել Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, ինչի լավագույն ապացույցն է հակառակորդի բոլոր սադրանքների արդյունավետ կասեցումը:

Երկրի ղեկավարը սեպտեմբերի 4-ին Ջրաբերդի ուղղությամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձը հաջող կասեցնելու համար մի խումբ զինծառայողների հանձնել է պետական պարգևներ:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency