• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Արցախ | «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…». նոր գիրք լայն լսարանի համար

«Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…». նոր գիրք լայն լսարանի համար

02 September, 2010 06:47:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հրատարկավել է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…» հանրային լայն լսարանի համար նախատեսված գիրքը սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջոցով տրամադրվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտական ֆակուլտետների, ինչպես նաև մայրաքաղաքի ու մարզերի ավագ դպրոցների գրադարաններին:

Գիրքն ինչպես ներկայացնում և վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական, քաղաքական, էթնիկ-մշակութային ասպեկտները, այնպես էլ դիտարկում է հիմնահարցի իրական պատմությունը, ռազմական գործողությունների առանձին դրվագներ: 

Գիրքը չի սահմանափակվում միայն ղարաբաղյան հիմնահարցի վաղ պատմական փաստերի արձանագրմամբ. այնտեղ հանգամանալից ներկայացվում է ողջ ճշմարտությունը սումգայիթյան ողբերգության, դրա կազմակերպիչների, Բաքվում բնակվող հայկական համայնքի ոչնչացման գործողությունների, Ջուղայի մշակութային ոճրագործության, ադրբեջանցիների կողմից իրագործած Մարաղայի ցեղասպանության, ինչպես նաև Խոջալուի(ներկայումս Իվանյան) և Աղդամի դեպքերի վերաբերյալ: 

Մասնավորապես հղում կատարելով հենց ադրբեջանական աղբյուրներին (նախկին նախագահ Ա.Մութալիբովի հարցազրույցը «Նեզավիսեմայա գազետա» թերթին, ադրբեջանցի լրագրող Չ.Մուստաֆաևի նկարհանումներն ու դիտարկումները)` գրքում ներկայացվում է, թե ինչպես սեփական ազգակիցներին՝ մեսխեթցի թուրքերին Աղդամի մատույցներում սպանդի ենթարկելով` ադրբեջանական ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության աչքերում ներկայանալ որպես տուժող կողմ:

Գրքում ներկայացված բոլոր դիտարկումները հիմնավորվում են փաստական նյութերի, սկզբնաղբյուրների, նկարների և իրավական ակտերի, պայմանագրերի բնօրինակների պատճեններով:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency