• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Արցախ | Է. Շարմազանովն ադրբեջանցիներին կոչ է անում համակերպվել Արցախի անկախության հետ

Է. Շարմազանովն ադրբեջանցիներին կոչ է անում համակերպվել Արցախի անկախության հետ

01 September, 2010 02:26:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Ադրբեջանում գործող, այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է, թե «Հայաստանի նախագահը պետք է պատասխան տա անմեղ զոհերի թափված արյան համար»:

Սրա առնչությամբ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է.

«Այդ ազերին, թող իր փոքր սուլթանի հետ նման տոնով խոսի: Պատասխան պետք է տան նրանք, այլ ոչ թե մենք, քանի որ իրենք են Արցախում ռազմական գործողություններ սանձազերծել և իրենք են մշտապես հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով: Ղարաբաղի ժողովուրդը մեկ անգամ պատասխանել է նրանց ագրեսիային, որի հետևանքով նրանք փախան և 1994-ին աղաչում էին , որ իրենց հետ զինադադար կնքեինք»:

Խորհրդարանականի խսքերով, շատ խոսելու փոխարեն լավ կլիներ, որ նրանք համակերպվեին Ղարաբաղի կարգավիճակի հետ, և վաղը՝ սեպտեմբերի 2-ին, շնորհավորեն արցախցիներին, Ղարաբաղի անկախության օրվա կապակցությամբ: 

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency