Վարչապետը կմեկնի Արցախ
ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին երկօրյա այցով կմեկնի Ստեփանակերտ` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվող հանդիսավոր միջոցառումներին։Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հենց այդ պատճառով գործադիր մարմնի հերթական նիստը տեղի կունենա ոչ թե վաղը, այլ սեպտեմբերի 3-ին` ուրբաթ օրը:



Comments (0 posted):
Post your comment