• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Արցախ | Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը և նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքի

Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը և նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքի

30 August, 2010 10:25:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում ԼՂ կարգավորմանն ուղղված բանակցություններին զուգահեռ պետք է նախաձեռնել այլ գործընթացներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, նշելով, որ այժմ Ադրբեջանը զբաղված է հենց դրանով, երբ ՄԱԿ-ի քննարկման է ներկայացնում ԼՂ խնդրի վերաբերյալ իրեն ձեռնտու բանաձևի նախագիծ:

«Մենք Հայ դատի բոլոր կառույցներին այսօր հրահանգել ենք, որ լոբբինգային մեծ աշխատանք սկսեն բոլոր հնարավոր երկրների հետ, որպեսզի իրավիճակն ամբողջությամբ պարզաբանեն և թույլ չտան, որ այդ բանաձևն անցնի, որովհետև գիտեք, շատ հաճախ հարցի էությունից կտրված քննարկումներ են լինում, նման ֆորումները չեն խորանում հարցի էության մեջ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով քվեարկում են այս կամ այն բանաձևի օգտին, ինչի հետևանքով շատ հաճախ աբսուրդային բանաձևեր են ընդունվում, որի համար անգամ հետո ամաչում են»,-ասաց Ռուստամյանը:
Դաշնակցական գործչի համոզմամբ, ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը և հայկական երկրորդ պետության հետ կնքի իրավական փաստաթուղթ, որով հստակ հայտարարի, թե Հայաստանը հանդիսանում է ԼՂ անվտանգության ու անկախության երաշխավորը, կազմի ռազմաքաղաքական դաշինք ու Հայաստան-ղարաբաղյան տանդեմ:

«Սրանք իրար լրացնող հարցեր են: Մենք պետք է կատարենք քայլեր, որոնցով ստիպենք, որ գործընթացներն ընթանան մեր ուզած ուղղությամբ: Բոլոր օրինակները մի բան են ցույց տալիս, քանի դեռ մենք մեր հարցերը ինքնուրույն ու մեր ուզած եղանակով չենք ներկայացնում ու պարտադրում միջազգային հանրությանը, նրանք մեր ձայնը չեն լսում, պարզապես հայտարարություններով հեռուն չես գնա»,-ասաց Ռուստամյանը, հիշեցնելով, որ այդ գործընթացները սկսելու համար Հայաստանի ձեռքին հաղթաթուղթ է տվել Հաագայի դատարանը` կայացնելով Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ հայտնի որոշումը:

ՀՅԳ ԳՄ ներկայացուցչի խոսքով, իշխանություններն այս ուղղությամբ վախվորած են հանդես գալիս ու ավելի շատ հայտարարություններ անում ներքին սպառման համար: «Մեզ պետք են քայլեր, որոնք ազդեցություն կունենան դրսում, այնպիսի քայլեր, որոնցից կարողանա օգտվել դիվանագիտությունը»,-շեշտեց նա: 
Պատգամավորն ասաց, որ հայկական կողմը պետք է անընդհատ հայ փախստականների հարցի մասին բարձրաձայնի, վերաբնակեցում իրականացնի ու փոխհատուցում պահանջի, ԼՂՀ-ում օդակայան բացի ու գործարկի: «Պետք է կանգնացնես կատարված փաստի առաջ»,-ասաց նա:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency