• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Արցախ | ԼՂՀ նախագահը 50 տարեկան է

ԼՂՀ նախագահը 50 տարեկան է

29 August, 2010 11:55:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 50-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը` նրան մաղթելով, առողջություն, անսպառ եռանդ:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, ուղերձում մասնավորապես ասված է. 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո Նախագահ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 50-րդ հոբելյանի կապակցությամբ: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը ԼՂՀ անկախության, մեր հայրենակիցների անվտանգության ապահովման ու Արցախի պետականության ամրապնդման գործում:

Ձեր, որպես պետության առաջնորդի, կարողությունները, խիզախությունը, հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակները վաստակել են մեր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը: Վստահության այս պաշարը ամուր հիմքեր է ստեղծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զարգացած ու առաջադեմ պետություն դարձնելու Ձեր առաքելության մեջ:

Հարգելի Բակո Սահակի,

Մեկ անգամ ևս ընդունեք իմ ամենաջերմ ընկերական բարեմաղթանքները՝ անսպառ եռանդ, առողջություն ու նորանոր հաջողություններ»:
  

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency