• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Վրաստան | Վրացական թերթը տպագրել է Սահակաշվիլիի կանանց լուսանկարները

Վրացական թերթը տպագրել է Սահակաշվիլիի կանանց լուսանկարները

06 September, 2010 03:54:00 news.am
Font size: Decrease font Enlarge font
image

Վրացական «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթը տպագրել է Վրաստանում հայտնի կանանց լուսանկարները, ովքեր նախագահ Սահակաշվիլիի հետ ծանոթ լինելու արդյունքում լուրջ դիրքեր գրավելու հնարավորություն  ունեն։ Պարբերականը տպագրել է Սահակաշվիլիի տեսադաշտում հայտնված կանանց լուսանկարները:

Համաձայն թերթի՝ վրացի հայտնի երգչուհի Սոփո Նիժարաձեն, ով ներկայումս աշխատում է Վրաստանի ԱԳ նախարարությունում, նշանակվելու է մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարի պաշտոնում: «Նիժարաձեին հիմա բախտը ժպտում է: Նա բաժանվեց հոկեյիստ Պավել Բուրեից, վերադարձավ հայրենիք եւ գրավեց նախագահի սիրտը»,- գրում է պարբերականն ու հավելում. «Վրաստանի նախագահը  այդ պաշտոնին բացի Սոփոյից, ոչ մեկին չէր տեսնում, քանի որ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների հետ ելույթներ ունեցած գրավիչ երգչուհին գերել է Սահակաշվիլիին»:

 Վրացական թերթի փոխանցմամբ, Վրաստանի երիտասարդ նախագահը հոգնում է միօրինակությունից եւ անձեռոցիկի նման փոխում է իր ընտրյալներին, նրա «խիղճը նման է ցուրտ ձմռանը արեւի տաքացնող շողերի»:

Այնուհետեւ թերթը անդրադառնում է ներկայումս ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Նինո Կալանդաձեին, ով Սահակաշվիլիի հետ հանդիպել ու ծանոթացել է ինքնաթիռում: «Վրաստանի նախագահի հետ միեւնույն ինքնաթիռով թռչելը Նինո Կալանդաձեի համար երջանկություն էր, քանի որ ազգային շարժման նոր դեմքը հայտնվեց նախագահականում, նախագահի հետ սպորտով էր զբաղվում, որի շնորհիվ հիմա Վրաստանի ԱԳ փոխնախարարն է»,- գրում է «Կվիրիս պալիտրան»:

 Լրագրող Ալանա Գագլոեւան սկզբում աշխատում էր հանրային հեռուստաընկերությունում, սակայն Սահակաշվիլին արդեն նկատել էր նրան եւ երիտասարդ գեղեցկուհուն նշանակեց իր մամուլի քարտուղար:

 Գնահատվեց նաեւ Վրաստանի դրոշի պատկերով կրծկալով նկարված երգչուհի Նինա Ծկրիալաշվիլին: Դա նրա համար ճանապարհ բացեց դեպի մշակույթի նախարարության միջոցառումների կազմակերպման կառավարչի պաշտոն:

 «Ոչ մի երկիր չունի Խաթունա Կամախելիձեի նման սեքսուալ արտաքին: Առաջին հայացքից զարմանում ես թե ինչպես այս նուրբ աղջիկը կարող է կառավարել բանտերը: Բայց արի ու տես, որ նա Սաակաշվիլու երկաթյա փառքի ներքո կարողանում է դա անել»,- նշում է վրացական պարբերականն ու հավելում.

 Նայեք այս կրքոտ կանանց եւ մտածեք, որ նրանց տեղը ոչ թե կառավարությունում է, այլ շոու-բիզնեսում, սակայն քանի որ վրացիների կյանքը վերածվել է մեծ շոուի, գուցե այս աղջիկները ճիշտ տեղո՞ւմ են գտնվում»:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency