• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Վրաստան | Վրաստանում կաշառակերութամբ միայն ադրբեջանցիներն ե՞ն զբաղվում

Վրաստանում կաշառակերութամբ միայն ադրբեջանցիներն ե՞ն զբաղվում

28 August, 2010 04:21:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Վրաստանում կաշառակերության դեմ պայքարը շարունակվում է, որի թիրախում, չգիտես թե ինչու, մինչև այժմ բացառապես ադրբեջանցիներն են: Այս մասին տեղեկացնում է «Բաքիլիլար.ազ» լրատվական կայքը, հավելելով, որ Վրաստանի ՆԳՆ տեղեկություններով, երկրի սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները, կաշառք վերցնելու համար ձերբակալել են Մառնեուլի շրջանի ավագանու նախագահ Այվազ Իսմայիլովին:

Նշվում է, որ վերջինս 6000 լարի (3000 դոլար) գումարի դիմաց խոստացել է սեփականաշնորհել քաղաքացիներից մեկի հողային տարածքը:

Հաղորդված տեղեկությունների համաձայն, պաշտոնյաներ են ձերբակալվել նաև Դմանի շրջանում: Ձերբակալվել է Դմանի շրջանի ավագանու նախագահի տեղակալ Կամրան Մուսաևը և Օրոզման համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ֆահրատ Կուրբանովը: Վերջիններս ձերբակալել են քաղաքացիներից պարբերաբար գումարներ շորթելու մեղադրանքով:

«Բաքիլիլար.ազ»-ը հաղորդում է, թե զարմանալի է հատկապես այն փաստը, որ ադրբեջանցիները Վրաստանի բնակչության մոտ 10%-ն են կազմում, սակայն բավականին նվազ թվով են ներկայացված պետական կառավարման համակարգում, ինչն արդեն իսկ խոսում է ազգային խտրականության մասին, սակայն կաշառակերների որսի թիրախը հենց ադրբեջանցիներն են, քանի որ ձերբակալվածների 100%-ը ադրբեջանցիներ են:

Լրատվական կայքը կարծիք է հայտնել, թե ադրբեջանցի պաշտոնյաներին կաշառակերության մեղադրանքով ձերբակալելն ու ադրբեջանական դպրոցների փակումն ազդարարում է ադրբեջանցիներին վռնդելու հերթական ռաունդը: Սահակաշվիլի առաջ քաշած կոնֆեդերացիան այն ծխի ամպը կարող է դառնալ, ինչի ներքո Վրաստանը կազատվի ադրբեջանցիներից:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency