211 դատապարտյալի համաներման մասին հրաման
Այսօր ուղղափառները նշում են Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Օրվա առիթով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 211 դատապարտյալի համաներման մասին հրաման է ստորագրել, 29 դատապարտյալի պատժաչափ կրճատվել է: «Հենց մենք նախագահի նստավայրից ստանանք պաշտոնական փաստաթուղթ, կսկսվի դատապարտյալների ազատումը»,- ասել է Վրաստանի պատժի կիրառման նախարարը:
Վրացական իրավապահ մարմինների տվյալների համաձայն` այսօր Վրաստանում անազատության մեջ է գտնվում 28 հազար մարդ:



Comments (0 posted):
Post your comment