Դավիթ Հարությունյանը՝ Վրաստանի կանանց շախմատի հավաքականի մարզիչ
Վրացահայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը, գրոսմայստեր Զուրաբ Ստուրուայի հետ նշանակվել Է շախմատի օլիմպիական չեմպիոն, Վրաստանի կանանց հավաքականի մարզիչը: Դ.Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ երկու մարզիչներն Էլ աշխատելու անկախ, հավասար կարգավիճակով, ինչը նպատակ ունի ավելի արդյունավետ դարձնել մարզչական աշխատանքը Վրաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի հետ: Նա ընդգծեց, որ չնայած Վրաստանում զարգացած Է եւ տղամարդկանց շախմատը, բայց հիմնական ուշադրությունն ուղղված Է կանանց շախմատի վրա, որից սպասելիքներն ավելի շատ են:


Comments (0 posted):
Post your comment