• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Վրաստան | Ուկրաինան հացահատիկ կարտահանի Վրաստան

Ուկրաինան հացահատիկ կարտահանի Վրաստան

26 August, 2010 07:26:00 roobik
Font size: Decrease font Enlarge font
Ուկրաինան չի սահմանափակի հացահատիկի արտահանումը Վրաստան, լրագրողներին հայտարարել Է Վրաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Ցիբենկոն՝ մեկնաբանելով աշխարհում հացահատիկի պակասության շուրջն ստեղծված իրադրությունը, ինչի պատճառով Ուկրաինան, ինչպես եւ Ռուսաստանը սահմանափակել Է հացահատիկի արտահանումը: «Չնայած այն բանին, որ այս տարի անցյալ տարվա համեմատությամբ բերքը քիչ Է, Ուկրաինան անպայման հացահատիկ կմատակարարի Վրաստանին»,- մեջբերում Է դեսպանի խոսքը «Իմեդի» հեռուստաընկերությունը: Վրաստանը տարվա ընթացքում սպառում Է 800 հազար տոննա ցորեն, որից տեղում Է արտադրվում լոկ 15 տոկոսը: Ներմուծվող ցորենի 95 տոկոսը բաժին Է ընկնում Ռուսաստանին, մնացածը՝ Ղազախստանին եւ Ուկրաինային:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency