Մեխիկոյում տեղի են ունեցել քաղաքական կոնսուլտացիաներ Վրաստանի եւ Մեքսիկայի ԱԳՆ-ների միջեւ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում օգոստոսի 23 – 24-ը տեղի են ունեցել քաղաքական կոնսուլտացիաներ Վրաստանի եւ Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ, այսօր հաղորդել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամլո ծառայությունում: Բանակցություններում Վրաստանի արտգործնախարարության պատվիրակությունը գլխավորել Է արտաքին գործերի փոխնախարար Լեւան Դավիթուլիանին:
«Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի եւ Մեքսիկայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ սահմանել են համագործակցության կոնկրետ ոլորտներն ու ուղղություններն ինչպես երկկողմ, այնպես Էլ բազմակողմ ձեւաչափերով», ասված Է հաղորդագրության մեջ: Կոնսուլտացիաների ընթացքում քննարկվել Է նաեւ Մեխիկոյում Վրաստանի դեսպանատան բացման հարցը:


Comments (0 posted):
Post your comment