• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Վրաստան | Վրաց իշխանությունները տարհանում են փախստականներին

Վրաց իշխանությունները տարհանում են փախստականներին

11 August, 2010 09:01:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Նախօրեին Վրաստանի մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի մեկի բնակիչներին ոստիկանությունը ստիպել է լքել իրենց բնակարանները: «Грузия Online»-ի փոխանցմամբ, տարհանված բոլոր 700 ընտանիքները փախստականներ են և այստեղ են բնակվել սկսած 1990թ-ի սկզբներից, երբ հակամարտության հետևանքով լքել են Աբխազիան: 

Ոստիկանները տեղափոխում են փախստականների ունեցվածքը ավտոմեքենաներով, թեև բնակիչները բողոքում են, որ տեղ չունեն գնալու: Իրենց հերթին իշխանությունները փաստորեն արդեն նախկին բնակիչներին փոխհատուցում են առաջարկում` 10 հազար ԱՄՆ դոլարի համարժեք կամ բնակարան Վրաստանի շրջաններից մեկում, սակայն փախստականները չեն համաձայնվում լքել մայրաքաղաքը: 

Առաջիկա օրերին փախստականները պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել Թբիլիսիի քաղաքապետարանի, ինչպես նաև նախագահի նստավայրի մոտ:

Նույն պարբերականի փոխանցմամբ, վերջին մեկ ամսում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Աբխազիայի փասխստականները հայտնվում են փողոցում: Հուլիսի վերջին իրենց բնակարաններից տարհանված աբխազցիները հայտարարել էին, որ եթե վրաց իշխանությունները չապահովեն իրենց համապատասխան բնակարաններով, նրանք կդիմեն Աբխազիայի իշխանություններին` քաղաքացիություն ստանալու նպատակով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում այսօր բնակվում է ավելի քան 200 հազար փախստական:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency