• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | Մշակութային | «Ադոնցի գրածը Տիգրան Մեծի մասին կարող է ճակատագրական դեր ունենալ Տիգրանին նվիրված գրականության համար»

«Ադոնցի գրածը Տիգրան Մեծի մասին կարող է ճակատագրական դեր ունենալ Տիգրանին նվիրված գրականության համար»

06 August, 2010 01:34:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Հայոց տիրակալ Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքում այսօր տեղի ունեցան Նիկողայոց Ադոնցի «Տիգրան Մեծ» աշխատության և Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպի շնորհանդեսները:

Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Պետրոս Հովհաննիսյանը նշեց, որ նման գործիչների հոբելյաններն անհրաժեշտ է նշել համազգային և պետական մակարդակով`անընդհատ վառ պահելու ապրողներիս մեջ նրանց պատգամներն ու ոգին:

Նա հայտնեց, որ Ն. Ադոնցի մեծարժեք ուսումնասիրությունները Տիգրան Մեծի մասին հեղինակի մահվանից հետո 60 տարուց ավել մնացել են անտիպ:

«Այս աշխատությունն Ադոնցը գրել է ֆրանսերեն հատուկ նպատակով` Եվրոպային հայ ժողովրդի անցյալին ծանոթացնելու»,- ասաց նաև հավելեց, որ թեև շատ ժամանակ է անցել Ադոնցի «Տիգրան Մեծը» աշխատությունը գրելու ժամանակներից, սակայն այն բերում է նոր խոսք և չգերազանցված է իր արժեքով:

Պետրոս Հովհաննիսյանը նշեց, որ այն, ինչ գրել է Ն. Ադոնցը Հայոց տիրակալ Տիգրան Մեծի մասին, կարող է ճակատագրական դեր ունենալ Տիգրանին նվիրված գրականության համար, քանի որ այս աշխատությամբ Տիգրանի Մեծի ամբողջ կենսագրությունը, ամբողջ գործունեությունը այլ կերպ է ներկայացվում:

Նա հայտնեց, որ այս աշխատությունը հայտնաբերվել է Ն. Ադոնցի  Բեյրութի արխիվում:
Պետրոս Հովհաննիսյանի խոսքով, Ն.Ադոնցը «Տիգրան Մեծ» գրքում ներկայացնում լուսավորյալ թագավորի կերպարը:
«Տիգրան Մեծ» պատմավեպի հեղինակ Արմեն Մալխասյանը նշեց, որ իր աշխատությունը նվիրված է Տիգրան Մեծի գահակալության նախաշրջանին և սկզբնական ժամանակաշրջանին: Նա նշեց, որ այս գրքում ներկայացված է ոչ միայն Տիգրանի կյանքը, այլ նրա շփումները իր շրջապատի մարդկանց հետ, նրա հետաքրքրությունների շրջանակները, ռազմական ունակությունները: Գրքի հեղինակի խոսքով, գրքում ներկայացված հիմնական պատմական իրադարձությունները հիմնված են պատմական փաստերի վրա, սակայն մնացած մանրամասները հորինված են: 

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency