• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է արտգործնախարարության կազմակերպած ընդունելությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է արտգործնախարարության կազմակերպած ընդունելությանը

28 December, 2011 10:00:00 Վիրահայեր Լրատու Ցանց
Font size: Decrease font Enlarge font
image

Նախագահ Սերժ Սարգսյանն մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը:

 

Նախագահը շնորհավորել է Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: «2011 թվականին մենք նորմալ ենք աշխատել, մեր գլխավոր գծից չենք շեղվել, ամբողջ կարողություններով փորձել ենք պաշտպանել մեր ազգային շահերը: Սրանով ամեն ինչ ասված է: Մի կողմից լավ է, որ 2011 թվականին վատ չենք աշխատել, բայց մյուս կողմից էլ պարտավորեցնող է, որովհետև ամեն անգամ որոշակի առաջընթաց պետք է ունենանք և 2012 թվականին պետք է ավելի լավ արդյունքների հասնենք: Գոնե իմ ակնկալիքները սրանք են»,-արտաքին գործերի նախարարության տոնական ընդունելության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն ընդունելության մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին և բոլոր հարազատներին գալիք տարում մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ:

 

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency