• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | Մանուկ Վարդանյանը ներկա է գտնվել"Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի տարվա ամփոփմանը

Մանուկ Վարդանյանը ներկա է գտնվել"Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի տարվա ամփոփմանը

28 December, 2011 09:34:00 Վիրահայեր Լրատու Ցանց
Font size: Decrease font Enlarge font
image

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 28-ին ներկա է գտնվել "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի տարվա ամփոփմանը, որը ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլլինը:

 

Նախարար Մ.Վարդանյանը նշել է, որ 2011 թվականը արդյունավետ տարի էր երկաթուղային տրանսպորտի` մեր երկրի տնտեսության կայուն զարգացման կարևորագույն ճյուղերից մեկի համար եւ որ անցնող տարում հաջողությամբ շարունակվել են ավելի քան 3 տարի առաջ հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելուց հետո ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքները: "Զգալի ներդրումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման, փոխադրումների ծավալների և արագության մեծացման, գնացքների երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ”,-ասել է Մ.Վարդանյանը:

Նախարարը "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության իրականացրած կարևորագույն աշխատանքների թվում առանձնացրել է ընկերության մասնակցությունը  Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղագծի նախագծման և կառուցման նախապատրաստական աշխատանքներին, ընկերությունում Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի բացումը, միջազգային հաղորդակցության ուղևորագնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգի ներդնումը:
Մ.Վարդանյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` հանդիսանալով հայկական երկաթուղու կառավարման լիազոր մարմին, իր հերթին ակտիվորեն իրականացնում է երկաթուղու ոլորտը կարգավորող օրենսդրական աշխատանքներ և աջակցում ընկերությանը` երկաթուղային ծրագրերի իրականացման հարցում:
Միջոցառման վերջում "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության վեց աշխատակիցներ պարգեւատրվել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հուշամեդալով եւ պատվոգրերով:

 

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency