• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | ՀՀ Նախագահը մասնակցել է Հայաստանում մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը

ՀՀ Նախագահը մասնակցել է Հայաստանում մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը

28 December, 2011 09:05:00 Վիրահայեր Լրատու Ցանց
Font size: Decrease font Enlarge font
image

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը:

Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել՝ առողջություն, նորանոր հաջողություններ սպորտի բնագավառում և անձնական կյանքում:
Սերժ Սարգսյանը «Մրցաշրջան-2011»-ի լավագույն 19 մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքականների գլխավոր մարզիչներին նաև հանձնել է պարգևավճարներ: 
Իր շնորհավորական խոսքում Հանրապետության ղեկավարը չկիսելով այն տեսակետը, թե 2011թ. սպասողական տարի էր, նշել է, որ սպորտի առումով տարին իր կարծիքով, նաև՝ մեր ժողովրդի մեծամասնության, հաջող տարի է եղել: «Ես կարծում եմ՝ տևական ժամանակ է, որ մեր ժողովուրդն այսպիսի հետաքրքրություն չէր ցուցաբերել ֆուտբոլի նկատմամբ, և ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ստիպեց մեկ անգամ ևս հաշվի նստել այդ գեղեցիկ սպորտի, նրա արդյունքների հետ: Կարծում եմ, որ մեզնից շատ-շատերը հաճույքի, հպարտության բազմաթիվ պահեր ապրեցին, և նույնիսկ նրանք, ովքեր մինչև վերջերս ֆուտբոլով չէին հետաքրքրվում, հիմա արտասանում են Հենրիկ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի անունները: Կարծում եմ, սա մեծ հաջողություն է: 2011 թվականին շախմատի հավաքականը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Այստեղ կասկած չկա, և մեր փայլուն շախմատիստ Լևոն Արոնյանի գլխավորությամբ մեր հավաքականն ամբողջապես համալրեց իր հավաքածուն: Մենք բոլոր տիտղոսներն ունեինք, չունեինք միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ահա արդեն դա էլ ունենք: Կարծում եմ, որ սա շատ մեծ ձեռքբերում է: Ձեռքբերումներ են նաև նշված 135 մեդալները»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Նախագահը նաև հույս է հայտնել, որ 2012 թվականին՝ ամառային օլիմպիադայի անցկացման տարում, մեր մարզիկները երկար ընդմիջումից հետո Հայաստան կբերեն օլիմպիական ոսկե մեդալ, որի համար, Հանրապետության ղեկավարի խոսքով, նրանք ունեն շատ մեծ հնարավորություններ, պարզապես պետք է հավատան սեփական ուժերին և մինչև վերջ նվիրվեն այդ անչափ կարևոր գործին:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ բոլորը՝ այդ թվում օլիմպիական կոմիտեն, պատրաստ են այդ նպատակով ստեղծելու անհրաժեշտ բարենպաստ պայմանները:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency