• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալել են մայրաքաղաքի բազմազավակ ընտանիքների

Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալել են մայրաքաղաքի բազմազավակ ընտանիքների

28 December, 2011 08:19:00 Վիրահայեր Լրատու Ցանց
Font size: Decrease font Enlarge font
image

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են մայրաքաղաքում բնակվող ավելի քան երեք տասնյակ բազմազավակ ընտանիքի:

Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նրանց: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ որևէ խնդիր անլուծելի չէ, եթե ընտանիքում կա փոխադարձ սեր և հարգանք: «Այս երեխաները մեր անկախության սերունդն են: Մենք վերջերս մեծ շուքով տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Ես որևէ կասկած չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ մենք այս երեխաներին ենք հանձնելու ավելի բարեկեցիկ երկիր, ավելի ամուր պետություն, որովհետև յուրաքանչյուր սերունդ պետք է իր պարտականությունը կատարի, իր խնդիրը լուծի, որպեսզի հաջորդ սերունդների աշխատանքն արդեն կառուցված հիմքի վրա լինի, որովհետև առանց ամուր հիմքի ոչ մի լուրջ բան չի կարելի կառուցել: Ես վստահ եմ, որ անցնելու է 15-20 տարի, և այս դահլիճում հավաքված շատ-շատերը լինելու են պետական բարձր ծառայողներ, պաշտոնյաներ, զորահրամանատարներ, դիվանագետներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրենց արհեստին շատ լավ տիրապետող մարդիկ, ովքեր կկարողանան իրենց շրջապատին հույս, հավատ հաղորդել, իրենց շրջապատում բարություն սերմանել, որովհետև բարությամբ և համերաշխությամբ կարելի է լուծել բոլոր խնդիրները»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում հյուրընկալված 31 բազմազավակ ընտանիքներն այսօր Նախագահ Սերժ Սարգսյանից և տիկին Ռիտա Սարգսյանից կստանան նաև ամանորյա նվերներով լի զամբյուղներ ու համակարգիչներ:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency