• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | ՀՀ Նախագահն ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ Նախագահն ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին

28 December, 2011 01:19:00 Վիրահայեր Լրատու Ցանց
Font size: Decrease font Enlarge font
image

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է գործարարներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Ընդունելության մասնակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում անդրադառնալով նաև անցնող տարուն` Նախագահը նշել է, որ այն հագեցած էր կարևոր իրադարձություններով թե՛ գործարարների, թե՛ կառավարության, թե՛ մեր ողջ ժողովրդի համար: «Նորություն չէ ոչ մեկիս համար, որ այս տարի աշխարհը, մանավանդ Եվրոպան, տնտեսական ու ֆինանսական լուրջ բարդությունների առաջ էր կանգնած, և այդ դժվարությունները դեռ հաղթահարված չեն: Այս լրացուցիչ դժվարություններն ամենայն հավանականությամբ մեզ դեռ կուղեկցեն նաև հաջորդ տարի: Բայց փաստն այն է, որ այս ամենով հանդերձ` Հայաստանը 2011 թվականին կանգնեց տնտեսական աճի ճանապարհին, և, որ առանձնապես հաճելի է` էական աճ ունեցանք արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Սա առաջին հերթին ձեր գործունեության արդյունքն է»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը խոսել է նաև տնտեսական և քաղաքական կայունության, բիզնեսին հարկավոր խթանների ապահովման, բարենպաստ գործարար միջավայրի մասին՝ ընդգծելով, որ գործարար համայնքի հետ համագործակցությամբ հնարավոր է շատ ավելի մեծ արդյունքների հասնել, ունենալ որակապես նոր տնտեսություն: «Անցնող տարին կարևոր էր բոլորիս համար: Հիանալի է, որ որքան բարդանում է միջավայրը, այնքան ավելի շատ նախաձեռնություններով են հանդես գալիս մեր գործարարները: Ձեզնից շատերի նոր ծրագրերի ու մտահղացումների մասին ես անձամբ տեղյակ եմ և հաջողություն եմ մաղթում դրանց իրականացման ճանապարհին: Ես անկեղծորեն հավատում եմ ձեր ուժերին»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency