• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | ՀՀ Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ՀՀ Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավարին

28 December, 2011 12:38:00 Վիրահայեր Լրատու Ցանց
Font size: Decrease font Enlarge font
image

Եվրոպական միությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու գործում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: 
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Մենք շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն արագ զարգանան: Այդ առումով 2011 թ. բեկումնային տարի էր: Մենք կարողացանք գերակատարել մեր Ազգային ծրագրի ցուցանիշները», - նշել է վարչապետը:
Դեսպան Հրիսթեան ասել է, որ գալիք տարին լինելու է հագեցած և նշել, որ ԵՄ-ն հետաքրքված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
Զրուցակիցներն անդրադարձել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին, անցագրային ռեժիմի դյուրացման խնդիրներին, ինչպես նաև մաքսային անցակետերի արդիականացման հարցին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency