• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

27 December, 2011 01:25:00 Վիրահայեր Լրատու Ցանց
Font size: Decrease font Enlarge font
image

Դեկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:

ԱԺ նախագահը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ եւ կարեւորեց ԵՄ գրասենյակի հետ ստեղծված համագործակցությունն ավելի ակտիվ դարձնելը: Նա  նշեց, որ շարունակելով ստեղծված ավանդույթները` համագործակցությունը  պետք է լինի արդյունավետ ու գործնական` այդ գործընթացում  ակնկալելով նաեւ  Տրայան Հրիստեայի ջանքերը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը բարձ գնահատեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի պատրաստակամությունը` հնարավորինս արդյունավետ համատեղ աշխատանք իրականացնել: Նա ողջունեց խորհրդարանն ու մամուլի հետ աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու` ԱԺ նախագահի հայտարարություններն ու գործողությունները:

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ խորհրդարանը ժողովրդի ընտրած մարմինն է, չպետք է կտրված լինի նրանից եւ նրա համար պետք է լինի թափանցիկ: Տեղեկացնելով, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո իր առաջին կարգադրություններից մեկը եղել է լրագրողների մուտքը Ազգային ժողով ավելի ազատ դարձնելը, Սամվել Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց նաեւ ավելի սերտ  աշխատել հասարակական կազմակերպությունների հետ:

Զրուցակիցները կարեւորեցին ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ դրանք որպես այդպիսին ընդունելը հասարակության ու միջազգային հանրության կողմից: ԵՄ ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց  ազատ, արդար ու թափանցիկ  ընտրություններ անցկացնելու` իշխանությունների պատրաստակամության առթիվ եւ հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքները կընդունվեն բոլոր այն կուսակցությունների կողմից, որոնք կարեւոր դեր ունեն քաղաքական կյանքում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԵՄ հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես Արեւելյան գործընկերությանն ու համագործակցությանը «Եվրանեսթ» ԽՎ շրջանակներում: 

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency