• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | ՀՀ Նախագահն այցելել է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն

ՀՀ Նախագահն այցելել է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն

27 December, 2011 12:14:00 Վիրահայեր Լրատու Ցանց
Font size: Decrease font Enlarge font
image

Նախագահն այսօր այցելել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն:

Այստեղ ևս Հանրապետության ղեկավարին ներկայացրել են ծառայությունում իրականացված բարեփոխումները և զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ ճանապարհային ոստիկանության վարչական շենքում կահավորվել և շահագործման է հանձնվել խախտումների արձանագրման կենտրոնը, ընթացիկ տարում Երևանում տեղադրվել են 15 արագաչափ տեսախցիկ և 40 դիտարկման տեսախցիկ՝ մայրաքաղաքի 10 խաչմերուկում: Ծրագիրն իրականացնող ընկերության կողմից ՀՀ ոստիկանությանն են տրամադրվել մարդաշատ վայրերի տեսահսկման տեսախցիկներ:
Նշվել է, որ հետագա 6 տարիների ընթացքում համակարգը պետք է ընդլայնվի, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, Երևան քաղաքում և միջպետական ավտոճանապարհներին կտեղադրվեն արագության չափման 185 տեսախցիկ և 90 խաչմերուկում՝ տեսադիտարկման տեսախցիկներ:
Մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերության պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. համակարգի զարգացման նպատակով 9 մլն. 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը:
Ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին ծանոթանալուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ իրական հիմքեր և հնարավորություններ կան ճանապարհային ոստիկանության աշխատանքում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Որպես սկիզբ` Նախագահը կարևորել է հիմնական փողոցները հնարավորինս արագ տեխնիկապես հագեցնելը, ինչն զգալիորեն կնպաստի ընդհանուր առմամբ ճանապարհային երթևեկության խախտումների նվազեցմանը:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency