• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | ՀՀ Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանը

ՀՀ Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանը

26 December, 2011 07:26:00 Վիրահայեր Լրատու Ցանց
Font size: Decrease font Enlarge font
image

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանն անկախացումից ի վեր մեծ նշանակություն է տվել Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Նախագահի խոսքով, Քուվեյթում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Քուվեյթի դեսպանության հիմնումը վկայում են երկու երկրների միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացման փոխադարձ ցանկության մասին: 
Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինը նշել է, որ իբրև Հայաստանում Քուվեյթի առաջին դեսպան՝ իր երկրի կառավարության կողմից հանձնարարություն ունի ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով Հայաստանի հետ զարգացնելու հարաբերությունները: 
Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում, երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում սերտ փոխգործակցությունը:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency