Ժերար Դեպարդիեին Հայաստանում մեդալներ եւ պարգեւներ են հանձնել
Ժերար Դեպարդիեն Երեւանում տեղի ունեցող «Կարոտ-2010» փառատոնի մրցանակակիր է դարձել: Դերասանին մրցանակը հանձնել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Բացի այդ, Դեպարդիեն արժանացել է նաեւ ՀՀ խորհրդարանի Պատվո մեդալի:
«Կարոտ-2010» միջազգային երրորդ փառատոնը տեղի է ունենում սեպտեմբերի 2-7-ը, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
Նախկին երկու փառատոնները անցկացվել են Մոսկվայում: «Կարոտ» մրցանակի են արժանացել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սպիվակովը, Արմեն Ջիգարխանյանը, Արթուր Աբրահամը, Ջիվան Գասպարյանը, Իոսիֆ Կոբզոնը, Սոս Սարգսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Նիկիտա Սիմոնյանը, Անդրեյ Բիտովը, Յուրի Վարդանյանը:



Comments (0 posted):
Post your comment