Ամիրյանը նախընտրել է ռադիոն
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը չի մասնակցելու այդ պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին:
«Ինձ ավելի հոգեհարազատ է ռադիոն: Ինձ ընտրության հնարավորություն է տրվել ռադիո կամ հեռուստատեսություն, ես նախընտրել եմ ռադիոն»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր որոշումն այսպես մեկնաբանեց Ա. Ամիրյանը, ով երկար տարիներ եղել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը:
Նրան հարցրինք նաև, թե մամուլում շրջանառվող Հանրային հեռուստաընկերության գործունեության հետ կապված ֆինանսական չարաշահումների մասին լուրերը որքանով են համապատսխանում իրականությանը: Ըստ մի քանի լրատվամիջոցների, Ամիրյանի հենց այդ պատճառով չի ցանկանում ստանձնել գործադիր տնօրենի պաշտոնը:
«Այդ խոսակցություններն անլուրջ եմ համարում»,-ասաց նա:
Նշենք, որ Հանրային հեռուստառադիոխորհրդի կողմից հայտարարվելիք այդ մրցույթի ժամկետներն առայժմ անհայտ են:



Comments (0 posted):
Post your comment