• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | «Թուրքիան արդեն սկսել է ցեղասպանության ճանաչման գործընթացը»

«Թուրքիան արդեն սկսել է ցեղասպանության ճանաչման գործընթացը»

04 September, 2010 01:14:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն այսօր՝ սեպտեմբերի 4-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ համալիր: Ֆրանսիացի դերասանը ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Անվանի դերասանին Ծիծեռնակաբերդում դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

 Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որը նրա վրա մեծ տպավորություն է գործել: «Այնպիսի մեծ էր տպավորությունը, որպիսին մարդկանց վրա թողնում է Թել Ավիվում գտնվող Հոլոքոստի զոհերի հուշահամալիրը», -իր տպավորություններն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսում արտահայտեց Դեպարդիեն:


Ասաց, որ գիտե` ինչ է եղել 1915 թվականին ու հիացմունքով պատմեց Ֆրանսիայում ապրող այն հայերի մասին, որոնք ցեղասպանության զոհերի ժառանգներն են: «Ծանոթ եմ Ֆրանսիայում ապրող շատ հայերի և գիտեմ, որ այնտեղ արդեն 4-րդ սերունդն է, որ խոսում են հայերեն, չեն մոռանում իրենց արմատներին ու հավատարիմ են հայկական ավանդույթներին, շատ են ուզում վերականգնել իրենց ազատ երկիրը», -նշեց ֆրանսիացի հյուրը:

Հարցին, թե ինչպես է հռչակավոր դերասանը գնահատում Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, Դեպարդիեն պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նրանք այդ գործընթացն արդեն նրանք սկսել են»: Նա հավելեց, որ ինքը հեռու է քաղաքականությունից, բայց կարծում է, որ մշակույթը մեծ դեր կխաղա հայ-թուրքական հաշտեցման գործում:

«Կարծում եմ, որ մշակույթն ավելի մեծ դեր ունի, քան քաղաքականությունը: Քաղաքականությունը շահերի հավասարակշռումն է, իսկ մշակույթը ազատությունն է, մարդու արտահայտման ազատությունն է, իր ներքին, արմատների ազատությունն է: Պետք է մարդկանց սովորեցնել, որ իրենք տարբեր են և պետք չէ վախենալ այդ տարբերություններից», -հավելեց Հայաստան եկած հյուրը:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency