• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | Ժյուրին այսօր ընտրելու է լավագույն 10-ին, իսկ վաղը կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան ներկայացուցիչը

Ժյուրին այսօր ընտրելու է լավագույն 10-ին, իսկ վաղը կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան ներկայացուցիչը

04 September, 2010 12:40:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Այսօր տեղի է ունենալու «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական եզրափակիչ փուլը, իսկ վաղը` արդեն եզրափակիչը: Սեպտեմբերի 2-ին և 3-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչների ժամանակ նախընտարական առաջին փուլի շեմը հաղթահարած 25 մասնակիցներից ժյուրին ընտրել է լավագույն 15-ին, իսկ այսօր ընտրելու է լավագույն 10-ին: Վաղը արդեն հեռուստադիտողը կունենա SMS քվեարկության հնարավորություն ու հենց վաղն էլ կորոշվի հաղթողի անունը:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու ցանկություն է ունեցել 31 հոգի, սակայն նախընտարական առաջին փուլի շեմը հաղթահարել են միայն 26-ը: «Մանկական Եվրատեսիլ-2010» տեղի է ունենալու Մինսկում նոյեմբերի 20-ին:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:

Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:

 

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency