• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | Հայաստանի տարածքում հայտնաբերվել է «արտառոց» հնավայր

Հայաստանի տարածքում հայտնաբերվել է «արտառոց» հնավայր

02 September, 2010 11:05:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Սյունիքի  մարզի Անգեղակոթ ավանի Ներքին Գոդեձոր հնավայրի պեղումների ժամանակ հայտնաբերվել է, որ 1800 մետր բարձրության վրա մարդ է ապրել. հնավայրը պատկանում է պղնձե քարե դարին, որը թվագրվում է Առաջավոր Ասիայում Ք. ա. 6-րդ հազարամյակի կեսերից մինչև 4-րդ հազարամյակի կեսերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արշավախմբի ղեկավար, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նշենք, որ այդ վայրում պեղումներին հայ հնագետների հետ միասին մասնակցում են նաև ֆրանսիացի մասնագետներ: Պետությունը պեղումների համար հատկացրել է 2 միլիոն դրամ, որոշ գումար էլ հատկացրել է ֆրանսիական կողմը (Ֆրանսիայի գիտությունների ազգային կենտրոն): Պեղումներն այս հնավայրում սկսվել են 2005 թվականից:

Պ. Ավետիսյանն ասաց, որ այդ ժամանակաշրջանում մարդը 800-1000 մ. բարձրության վրա էր իր բնակատեղիները կառուցում, իսկ այն, որ մարդ այդ շրջանում բնակվել է 1800 մետր բարձրության վրա, արշավախմբի ղեկավարը գնահատեց որպես արտառոց փաստ. «Մինչ այդ այդպիսի բարձրության վրա վաղ երկրագործական հասարակությունների հետքեր կամ թողած բնակատեղի մենք երբեք չենք պեղել»: Նման հուշարձանների ուսումանսիրությունը, ըստ մասնագետի, կարևոր է որքան Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային անցյալը վերականգնելու համար, այնքան էլ Առաջավոր Ասիայի պատմամաշակութային գործընթացները վերականգնելու համար:

Նա նաև ասաց, որ պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև գունազարդ խեղեցենի բեկորներ, որը բնորոշ չի եղել այդ տարածաշրջանին. Արաքսից հյուսիս ընկած տարածքներում բնակվող հասարակությունները երբեք գունազարդ խեցեղեն չեն պատրաստել, այստեղ հիմնականում պատրաստել են սև, միագույն խեցեղեն` հարդախառն: Ըստ հնագետի, այդ խեղեցենը ներկրվել է Ուրմիա լճից, քանի որ Պարսկահայքում գտնվող հուշարձաններին է բնորոշ:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել է նաև եղջերավոր կենդանիների ոսկորներ, որոնք դեֆորմացված են: «Մասնագետներն այն կարծքին են, որ այդ ոսկորները դեֆորմացվել են ոչ թե հերկելու աշխատանքների ժամանակ, այլ երկար ճանապարհ են անցել և որպես գրաստ են օգտագործվել, ինչն էլ թույլ է տալիս ենթադրելու, որ տեղի ապրողները երկար ճանապարհ են կտրել և որպես գրաստ օգտագործել են խոշոր եղջերավոր կենդանիներ. ձմռանը բնակվել են Ուրմիա լճի տարածքում, իսկ ամռանը` տեղափոխվել հյուսիս»- ասաց նա:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency