• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Հայաստան | Ավանում բացվեց «Նարեկ» հուշարձան-աղոթագիրքը

Ավանում բացվեց «Նարեկ» հուշարձան-աղոթագիրքը

01 September, 2010 02:51:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ավան վարչական շրջանում մասնակցել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանե-ը նվիրված «Նարեկ» հուշարձանի բացման արարողությանը: Արարողությանը ներկա էին նաև բարձրաստիճան այլ հյուրեր, ԱԺ պատգամավորներ:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ Նարեկացի թաղամասի այգում գտնվող հուշարձանի կառուցապատումն ու բարեկարգումն սկսվել է 2009թ.` թաղամասի ներբակային ապօրինաբար զբաղեցված հողամասերի եւ ավտոտնակների տեղում:

Նշենք, որ հուշարձան-աղոթագրքի բացումն իրականացել է Երևանի Ավան համայնքի Գրիգոր Նարեկացու անունը կրող թաղամասում թաղամասի նախկին թաղապետ /այժմ` փոխքաղաքապետ/ Տարոն Մարգարյանի, Ավանի վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի և թաղամասի բնակիչ, ՀՀ նկարիչների միության անդամ քանդակագործ Համլետ Մատինյանի համատեղ ցանկությամբ և միացյալ ուժերով:

Նարեկաբուժությամբ զբաղվող բժիշկ, հոգեբան Արմեն Ներսիսյանի հավաստմամբ մարդկային բժշկության մեջ «Նարեկը» բոլորի համար ծառայում է որպես ճանապարհի ուղենիշ` մոլորվածների, հիվանդների, հանցավորների, մեղանչածների, անհույսների` անկախ տարիքից, սեռից, ազգությունից, անգամ դավանանքից:

Դասական ոճի մտածելակերպ ունեցող և իրականացրած աշխատանքներով խիստ արդիական քանդակագործ Համլետ Մատինյանն անդրադառնալով Մեծն Նարեկացու մատյանին` իրեն հատուկ յուրօրօրինակ լուծում առաջարկեց խնդրին տալով առավելագույնս աստվածահաճո լուծում:
  

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency