«Հայաստանի Հանրապետութիւն 2010, նախկին փորձառութիւններ-առաջիկայ հեռանկարներ»
միջազգային մէկօրեայ սեմինար՝ Թեհրանի Պետական համալսարանի Գրականութեան եւ հումանիտար գիտութիւնների ֆակուլտետի «Ֆերդոսի» դահլիճում
Թեհրանի Պետական համալսարանի Գրականութեան եւ հումանիտար գիտութիւնների ֆակուլտետի «Ֆերդոսի» դահլիճում կայացաւ «Հայաստանի Հանրապետութիւն 2010, նախկին փորձառութիւններառաջիկայ հեռանկարներ» միջազգային մէկօրեայ սեմինարը: Քաղաքական-հասարակական, տնտեսական ու մշակութային բազմաբովանդակ այս սեմինարը կազմակերպւել էր համագործակցութեամբ Թեհրանի համալսարանի Կովկասի հարցերի ուսումնասիրութեան հիմնարկի, արտգործնախարարութեան Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի, «ՀՈՒՍԿ» հաստատութեան, Թեհրանում ՀՀ դեսպանութեան, «Նորավանք» հիմնադրամի եւ Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան: Երեք հիմնական նիստերի շրջագծում ամփոփւած սեմինարը սկզբում ունեցաւ արտակարգ նիստ, ուր բանախօսութեամբ հանդէս եկան՝ Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսեանը, Քաղաքական ու միջազգային ուսումնասիրութիւնների գրասենեակի գլխաւոր տնօրէն Մուստաֆա Դոլաթեարը եւ սեմինարի քարտուղար Ալիռեզա Քասային: ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսեանը իր ելոյթի ընթացքում նշեց. «Հայաստանի անկախացումից ի վեր, հարեւան երկրների հետ բարիդրացիական յարաբերութիւնների հաստատումը եղել է ՀՀ արտաքին քաղաքականութեան առաջնահերթ խնդիրներից մէկը»: Նա ապա կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստան-Իրան յարաբերութիւններին՝ ասելով. «Հայաստանում բարձր են գնահատում Իրանի, որպէս տարածաշրջանի եւ Իսլամական աշխարհի ծանրակշիռ ներկայացուցչի, հաւասարակշռւած եւ շրջահայեաց մօտեցումը՝ տարածաշրջանային հակամարտութիւնների նկատմամբ, այդ թւում նաեւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած ջանքերը»:
Խօսելով Իրանի միջուկային ծրագրի հարցով Հայաստանի դիրքորոշման մասին՝ ասաց. «Հայաստանը բազմիցս շեշտել է, որ ճանաչում է խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու Իրանի իրաւունքը: Մենք գտնում ենք, որ Իրանի միջուկային թնջուկը պէտք է կարգաւորւի բանակցութիւնների եւ երկխօսութեան ճանապարհով՝ առանց ճնշումների, քանի որ որեւէ սրացում ձեռնտու չէ տարածաշրջանի երկրների համար»: Դոկտ. Մոստաֆա Դոլաթեարը կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Հայաստան բարիդրացիական յարաբերութիւններին, նաեւ իրանահայութեան դերին՝ այդ յարաբերութիւնների առաւել սերտացման խնդրում եւ նշեց, որ իրանահայերը կարեւոր դերակատարութիւն են ունեցել եւ ունեն Իրանի քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում: Սեմինարի քարտուղար Ալիռեզա Քասային մանրամասնօրէն արտայայտւեց սեմինարի նպատակների եւ կայացման դրդապատճառների մասին: Արտակարգ նիստի վերջին բաժնում գնահատւեց Թեհրանի Պետ. համալսարանի նորոգ հանգուցեալ իրանահայ դասախօս պրոֆ. Կարօ Լուկասը՝ Իրան-Հայաստան գիտական յարաբերութիւններում ունեցած ներդրման բերումով: Այդ ոլորտում նրա տարած աշխատանքները ներկայացրեց իր կինը՝ համալսարանի դասախօս դոկտ. Էմիլիա Ներսիսեանը:
Կարօ Լուկասի անհատականութեան եւ Իրան-Հայաստան գիտական ոլորտի զարգացման ու ընդլայնման առումով տպաւորիչ ելոյթ ունեցաւ ժամանակին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլէյնին: Այս բաժնից յետոյ՝ սկսւեցին մասնագիտական երեք նիստերը. առաջին նիստի խորագիրն էր «Իրան-Հայաստան երկողմ յարաբերութիւններ», ուր ելոյթով հանդէս եկան չորս բանախօսներ: Բանախօսներից Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը արտայայտւեց երկու երկրների տնտեսական յարաբերութիւնների մասին: Այս բաժնի դիւանին էր անդամակցում Իրան-Հայաստան բարեկամական միութեան նախագահ Լեւոն Ահարոնեանը, որը կարեւորութեամբ խօսեց Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների ոլորտում մի շարք նորութիւնների եւ կապերի մասին: Դիւանին էին անդամակցում նաեւ Հայաստանում Իրանի երկու նախկին դեսպաններ՝ Մոհամմադ Ֆարհադ Քոլէյնին եւ Ալիռեզա Հաղիղեանը:Երկրորդ նիստի թեման էր Հայաստանի կառավարութեան արտաքին քաղաքականութիւնը, իսկ երրորդ նիստի թեման՝ Հայաստանի ներքին իրադարձութիւնները:
Սեմինարին մասնակից բանախօսները արտայայտւեցին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում Իրանի միջնորդական դերի, տարածաշրջանային համագործակցութիւններում Իրան-Հայաստան երկաթգծի կարեւորութեան, Իրան-Հայաստան գիտական ու համալսարանական շրջանակների փոխհամագործակցութեան, Իրանում հայկական պատմա-մշակութային կոթողների պահպանման հարցով Իրանի դերակատարութեան եւ... մասին: Բանախօսներից էր նաեւ Թուրքիայի Ռազմավարական ուսումնասիրութիւնների կենտրոնի գիտահետազօտող Հասան Սալիմ Ուզրթիմը, որը խօսեց Իրան-Թուրքիա յարաբերութիւնների մասին: Յատկանշական է, որ օրւայ սեմինարին ներկայ էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իւրաքանչիւր նիստի աւարտին ներկաներն ուղղում էին հարցումներ, որոնց սպառիչ պատասխաններ էին տալիս բանախօսները:

Comments (0 posted):
Post your comment