• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Սփյուռք | ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի նախագիծը դեկտեմբերին պետք է ներկայացվի կառավարություն

ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի նախագիծը դեկտեմբերին պետք է ներկայացվի կառավարություն

31 August, 2010 02:05:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի նախագիծը: Փաստաթուղթն անդրադառնում է ՀՀ միգրացիոն իրավիճակին, միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության նպատակին ու սկզբունքներին, միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հիմնախնդիրներին, դրանց լուծման հիմնորոշ ուղղություններին: ՀՀ կառավարության գործունեության ծրագրի համաձայն` փաստաթուղթը դեկտեմբերին պետք է ներկայացվի կառավարություն: Գ. Եգանյանը տեղեկացրել է նաև, որ նախագիծը փորձաքննության կենթարկվի միգրացիայի ոլորտում Եվրամիության ընդունված չափորոշիչներին համապատասխանության տեսակետից: Այս նպատակով կհրավիրվի միջազգային փորձագետ` Եվրամիության TAIEX ծրագրի շրջանակում: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն և որոշվել ուղարկել շահագրգիռ կազմակերպություններին` առաջարկություններ ստանալու համար: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի մշակման նպատակով նախատեսվող աշխատանքները:

Բարեփոխումների ծրագրի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Նախատեսվում է ծրագրի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել 6 ամիս հետո: Բարեփոխումների ծրագրի մշակման համար աշխատանքային խումբը կհիմնվի արդեն առկա մի շարք փաստաթղթերի վրա, այդ թվում` ՀԲ-ի անկախ փորձագետի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված «Հայաստան. Բազմաբնակարան բնակֆոնդի վերանորոգումը և պաշտպանությունը» առաջարկությունների փաթեթի վրա:

Նշվել է, որ փոխվարչապետի ղեկավարած աշխատանքային խումբը պատրաստ է քննարկել ցանկացած իրատեսական առաջարկություն: 

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency