Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկաններն արգելել են աղոթել
Օրեր առաջ դեպի Արևմտյան Հայաստան ուխտագնացության մեկնած «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմի անդամները Թուրքիայից վերադարձել են վիրավորված։ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկաններն արգելել են նրանց աղոթել: Երկուշաբթի Ազգային գրադարանում տեղի կունենա հանդիպում «Հայ ասպետ» հեռուստախաղի հիմնադիր և հաղորդավար Կարին Տոնոյանի և խմբի անդամների հետ:
Նրանք կպատմեն թուրք ոստիկանների անթույլատրելի պահվածքի մասին, թե ինչպես են նրանք վիրավորել խմբի անդամներին, նրանց սպառնացել, իրենց գոռգոռոցով արգելել` երգել, ոտքերով տրորել ծխացող խունկը:
Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնից հիշեցնում են, որ անցած տարի ևս «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթողները մեկնել էին Արևմտյան Հայաստան։ Նրանք եղել էին Անիի եկեղեցիներից մեկում, ուր քահանայի հետ փորձել են խաղողօրհնեքի ծես իրականացրել, սակայն թուրք ոստիկաններն այս անգամ ևս նրանց շրջապատել և արգելել են։



Comments (0 posted):
Post your comment